Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը 10 ժամով կդադարեցվի
09:57 - 05 օգոստոսի, 2020

Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը 10 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-20.00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փողոցի 1-ից-21, Բագրատունյաց փողոցի 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել