Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն |armenpress.am|
14:23 - 05 օգոստոսի, 2020

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախագահի աշխատակազմն առաջարկություն է ստացել ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահը դեռևս չի ստորագրել»,- նշեց Պողոսյանը։

Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների աշխատանքից ազատվել է նաև փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ Տիգրան Եսայանին պաշտոնից ազատելու մասին առաջարկություն նախագահը վարչապետից չի ստացել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել