ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները |azatutyun.am|
15:28 - 05 օգոստոսի, 2020

ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը խստորեն քննադատել է Թայվան պետական պատվիրակություն գործուղելու Միացյալ Նահանգների որոշումը:

Առաջիկայում ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը մեկնելու է Թայվան, որը Պեկինը համարում է Չինաստանի տարածք:

«Ցանկանում, եմ ընդգծել, որ ամբողջ միջազգային համայնքը ճանաչում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, այն փոխելու, մերժելու, կասկածի տակ վերցնելու կամ անտեսելու ցանկացած փորձ կձախողվի»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը:

Ազարը կդառնա անցած չորս տասնամյակների ընթացքում Թայվան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան:

Նրա այցը լրացուցիչ լարվածություն կհաղորդի Վաշինգտոնի և Պեկինի առանց այն էլ սրված հարաբերություններին:

Այցի ընթացքում Ազարին կընդունեն Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել