ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ հարցերը |armenpress.am|
16:06 - 05 օգոստոսի, 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ հարցերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են սահմանադիր մարմինների կողմից Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների վերաբերյալ հարցերը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների թեկնածուներին: Տեսակետներ հնչեցվեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը պարզ կլինի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել