Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ |armenpress.am|
16:29 - 05 օգոստոսի, 2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 6-ին կայցելի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այս մասին հայտնում է Լիբանանի նախագահ Միշել Աունի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի կայցելի Բեյրութ՝ ցուցաբերելու իր զորակցությունը Լիբանանի ժողովրդին՝ աղետալի պայթյունից հետո»,- նշված է գրառման մեջ:

Ելիսեյան պալատի լրատվական ծառայությունը «Associated Press»-ին ասել է, որ Մակրոնը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել