«Աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար»․ Հռոմի պապը կոչ է արել մարդկանց աղոթել Լիբանանի համար |tert.am|
16:44 - 05 օգոստոսի, 2020

«Աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար»․ Հռոմի պապը կոչ է արել մարդկանց աղոթել Լիբանանի համար |tert.am|

tert.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մարդկանց աղոթել Լիբանանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի և նրանց ընտանիքների համար, հայտնում է CNN հեռուստաալիքի կայքը։

«Երեկ Բեյրութի նավահանգստի մերձակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով եղել են տասնյակ զոհեր, վիրավորվել են հազարավոր մարդիկ, լուրջ ավերածություններ են տեղի ունեցել»,-նշել է Հռոմի պապը։

«Աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար։ Աղոթենք, որ Լիբանանն իր սոցիալական, քաղաքական և կրոնական բոլոր տարրերի միջոցով կարողանա անցնել այս չափազանց ողբերգական և ցավալի իրավիճակի միջով և միջազգային հանրության օգնությամբ հաղթահարի այս խորը ճգնաժամը»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել