Երևանի Հասրաթյան փողոց-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
17:50 - 05 օգոստոսի, 2020

Երևանի Հասրաթյան փողոց-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Հասրաթյան փողոց-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող ճանապարհ խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկներում կթույլատրվի հետադարձը համապատասխանաբար Հասրաթյան փողոցով Շիրազի փողոցի ուղղությամբ և Իսակովի պողոտայով «Զվարթնոց» օ/կ-ի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել