Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան |tert.am|
18:39 - 05 օգոստոսի, 2020

Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո պատասխանեց լրատվամիջոցների ուղարկած հարցերին:

Նոր տիպի կորոնավիորսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել և հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից, ըստ էության՝ ցուցանիշներով մոտենում ենք մայիս ամսվա վերջին և հունիսի առաջին շաբաթվա սկզբի թվերի մակարդակին. այսօր պարետատան նիստից հետո նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ համավարակի թվերի նվազումը քաղաքացիների մոտ ձևավորել է այն կարծիքը, որ իրավիճակը այլևս հաղթահարված է, սակայն դա ամենևին այդպես չէ.

«Նախորդ օրը 288 նոր դեպք, սա համեմատած հուլիսի թվերի հետ անհամեմատ քիչ է, բայց դեռևս հսկայական թիվ է և կարող ենք ասել, որ համաճարակային վիճակը ՀՀ ում շարունակում է մնալ բարդ և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ և ավելի մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին, որը համաճարակի պիկն էր»,-նշեց նա:

«Մեր հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և պետք է խստորեն հետևենք այս կանոններին: Բացի հորդորներից վարչական մեթոդներ են կիրառվելու և ոստիկանությունը հետևելու է, որ քաղաքացիները պահպանեն կանոնները: Մենք ստացել ենք հնարավորություն այս իրավիճակը հաղթահարելու համար»,-ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել