Սեպտեմբերի 1-ի հետ կապված մի քանի մոդել է քննարկվում․ Փաշինյան
 |shantnews.am|
20:10 - 05 օգոստոսի, 2020

Սեպտեմբերի 1-ի հետ կապված մի քանի մոդել է քննարկվում․ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում պատասխանեց հարցին, թե ինչպես է կազմակերպվելու սեպտեմբերի 1-ը՝ արդյո՞ք նորմալ են վերսկսվելու դպրոցների դասերը։ Փաշինյանը նշեց, որ մի քանի մոդել է դիտարկվում, ու դրանք բոլորը կախված են վարակի տարածման տեմպերից։

Նրա խոսքերով՝ վարակի տարածման տեմպն էլ կախված է յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումից։ Սրանից վարչապետը բխեցրեց, որ այդ հարցերում որոշումները կայացնում է ոչ թե կառավարությունը, այլ ամեն մարդ՝ պահպանելով կամ չպահպանելով կանոնները։

Փաշինյանն ասաց, որ եթե հակահամաճարակային պայմանները պահպանվեն այնպես, որ վարակման դեպքերի թվերը նվազեն, և հնարավոր լինի անցնել ավելի մեղմ սցենարի, ապա սահմանափակումները օր առաջ կվերանան, և դրանում ամենաշահագրգռվածը կառավարությունն է։ Բայց, նրա խոսքերով, պետք է վստահ լինել, որ այդ սցենարի դեպքում վարակման դեպքերի նոր աճ չի լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել