Թուրք ազգայնական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին. «Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ հայկական զորք» |tert.am|
10:52 - 06 օգոստոսի, 2020

Թուրք ազգայնական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին. «Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ հայկական զորք» |tert.am|

tert.am: Թուրքական ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին իր կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

Դեսթիջին, մասնավորապես, նշել է, թե «եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»:

Դեսթիջին իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների կապակցությամբ և նշել, որ «եթե Հայաստանը ցանկանում է ապրել այս տարածաշրջանում, ուրեմն Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրա բարեկամությանն այլընտրանք լինել չի կարող»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել