Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, այս պահին բուժում է ստանում 46 մարդ
11:35 - 06 օգոստոսի, 2020

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, այս պահին բուժում է ստանում 46 մարդ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:
Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 526 փորձանմուշի հետազոտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել