Արցախի ՄԻ պաշտպանը այցելել է քրեակատարողական վարչություն
12:34 - 06 օգոստոսի, 2020

Արցախի ՄԻ պաշտպանը այցելել է քրեակատարողական վարչություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:

Պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում, ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին և իրավունքների պաշտպանության ընթացակարգերին:Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատությունից զրկված անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ կիրառվող սահմանափակումները պետք է համաչափ ու իրավաչափ լինեն և հնարավորինս նվազ չափով սահմանափակեն անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները:

Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով և բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան քայլեր է ձեռնարկելու անհատական դիմումների և արձանագրված խնդիրների ընթացքավորման ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել