Amnesty International-ը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|
13:49 - 06 օգոստոսի, 2020

Amnesty International-ը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը՝ Amnesty International-ը, խստորեն դատապարտել է ադրբեջանական ընդդիմության դեմ պաշտոնական Բաքվի կողմից գործադրվող ճնշումները՝ կոչ անելով երկրի իշխանություններին վերջ տալ ընդդիմադիրների դեմ կիրառվող հալածանքներին։

«Ձերբակալությունների և ահաբեկումների վերջին ալիքը կարող է հանգեցնել Ադրբեջանի առանց այդ էլ պառակտված ընդդիմության վերջնական վերացմանը։ Հուլիսի 14-ին և 15-ին Բաքվի կենտրոնում կայացած ցույցից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել՝ հիմնականում ընդդիմության ակտիվիստներ և կողմնակիցներ», - նշում են Amnesty International-ի ներկայացուցիչները։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ տան քաղաքական դրդապատճառ ունեցող քրեական հետապնդումներին, ահաբեկումներին և հաշվեհարդարներին, որոնց թիրախում են հայտնվում գործող վարչակազմի քաղաքական ընդդիմախոսները։ Բոլոր այն մարդիկ, որոնք իրենց հիմնարար իրավունքները իրացնելու համար կամայականորեն ենթարկվել են քրեական կամ վարչական պատասխանատվության, պետք է անհապաղ կերպով և առանց որևէ նախապայմանի ազատ արձակվեն», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել