Ձերբակալությունն ապօրինի է․ Ռոբերտ Նազարյանի փաստաբան |factor.am|
14:52 - 06 օգոստոսի, 2020

Ձերբակալությունն ապօրինի է․ Ռոբերտ Նազարյանի փաստաբան |factor.am|

factor.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի ձերբակալությունն ապօրինի է։ Նման պնդում արեց Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչ գործի շրջանակում են ձերբակալել Ռոբերտ Նազարյանին՝ նշելով, որ դա քրեական գործի գաղտնիք է։

«Նրան մեղադրանք չի ներկայացվել։ Այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, նա ոչ միայն չի ընդունում իրեն վերագրվող արարքը, այլև չի կատարել»,- նշեց փաստաբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել