Լիբանանը պայթյունի հետեւանքները հաղթահարելու ֆինանսական հնարավորություններ չունի |armenpress.am|
14:56 - 06 օգոստոսի, 2020

Լիբանանը պայթյունի հետեւանքները հաղթահարելու ֆինանսական հնարավորություններ չունի |armenpress.am|

armenpress.am: Լիբանանը բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Օգոստոսի 6-ին այս կարծիքն Է հայտնել Լիբանանի Էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեն Sky News Arabia հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:

«Լիբանանը ֆինանսական հնարավորություններ չունի պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Մենք կխնդրենք միջազգային հանրակցության օգնությունը: Պայթյունի պատճառած վնասը գնահատվում Է միլիարդավոր դոլարներ: Մեզ ժամանակ կպահանջվի ամբողջ հասցված վնասի գնահատման համար»,- հայտարարել Է Նեհմեն:

Նա նաեւ հավելել Է, որ «Լիբանանի համար միակ լուծումը համագործակցությունն Է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»:

Դրա հետ մեկտեղ, փորձագետների կարծիքով, ընդգրկուն վերականգնողական եւ շինարարական աշխատանքներ սկսելը հազիվ թե նպաստի Լիբանանի ամբողջ տնտեսության վերագործարկմանը: Ինչպես գրել Է The Wall Street Journal թերթը, դա կապված Է դեպի ներմուծում, այդ թվում շինանյութերի ներմուծում Լիբանանի տնտեսության կողմնորոշման, ինչպես նաեւ այն բանի հետ, որ պայթյունից ավերվել Է ենթակառուցածքի հանգուցային օբյեկտը, որը սպասակրկում Էր ներմուծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել