Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին
17:46 - 06 օգոստոսի, 2020

Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:

«Ցնցված եմ ու խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտության լուրից,- մասնավորապես նշված է նախագահի նամակում:- Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաև այս մեկ փորձությունը:

Հայ ազգային կառույցների համախմբումն ու միակամ գործողությունները նույնպես զորեղ աջակցություն կլինեն մարդկային ու պետական այս ճգնաժամը հաղթահարելու համար»:

Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին, Մայրավանքի հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ազգային ու եկեղեցական գործիչներին, բոլոր լիբանանահայերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության հետ կապված խնդիրներն այսօր քննարկել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել