Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գինը
 |shantnews.am|
22:49 - 06 օգոստոսի, 2020

Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գինը |shantnews.am|

shantnews.am: Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտնել է իր կողմից մշակվող կորոնավիրուսի պատվաստանյութի գինը, որը եղածների մեջ առայժմ ամենաբարձրն է:

Ըստ ընկերության՝ փոքրածավալ գործարքների դեպքում պատվաստանյութի յուրաքանչյուր չափաբաժինը կարժենա 32-37 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Դա գրեթե 2 անգամ ավելի է, քան Pfizer և BioNTech ընկերություններն առաջարկել են ԱՄՆ-ին իրենց կողմից մշակվող պատվաստանյութի 100 մլն դեղաչափի համար: Johnson&Johnson ընկերությունը ԱՄՆ-ի կառավարությունից յուրաքանչյուր դեղարափի համար պահանջել է 10 ԱՄՆ դոլար: AstraZeneca ընկերությունը ԱՄՆ-ի կառավարության հետ 1.2 մլրդ դոլարի գործարք է կնքել՝ պատվաստանյութի 300 մլն դեղաչափի մատակարարման համար:

Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել է, որ մեծածախ գործարքների դեպքում գինն անհամեմատ ավելի ցածր կլինի, իսկ մանրածախ գործարքներ ասելով՝ Բանսելը նկատի է ունեցել մինչև 10 մլն դեղաչափի վաճառքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել