Աժ-ն վերսկսում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հանրային քննարկումը
19:13 - 07 օգոստոսի, 2020

Աժ-ն վերսկսում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հանրային քննարկումը

ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը։

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ այս փուլում դրանք կկազմակերպվեն առցանց եղանակով:

Հանրային քննարկումների կարող են մասնակցել և իրենց առաջարկությունները ներկայացնել Հայաստանի արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները և բոլոր հետաքրքրված անձինք:

Սահմանվել է նաև հանրային քննարկումների ժամանակացույցը (քննարկումների թեմաների ցանկը կարող է համալրվել):

1.  Օգոստոսի 11, ժամը 14:00-17:00 – Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք (Ընտրական Օրենսգրքի Գլուխ 4 եւ Գլուխ 5 )

2.  Օգոստոսի 14, ժամը 14:00-17:00 – Համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներ (Գլուխ 4, Գլուխ  10 եւ Գլուխ 11)

3.  Օգոստոսի 18, ժամը 14:00-17:00 – Ընտրողների ցուցակներ, տեղամասեր եւ դրանց մատչելիություն, շրջիկ քվեարկություն  (Գլուխ 2 եւ Գլուխ 3)

4.  Օգոստոսի 21, ժամը 14:00-17:00 – Ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ (Գլուխ 6, Գլուխ 7, Գլուխ 8 եւ Գլուխ 9)

5.  Օգոստոսի 25, ժամը 14:00-17:00 – ԱԺ ընտրակարգ (Բաժին 4, Գլուխ 13-18)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել