Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը |1lurer.am|
10:31 - 08 օգոստոսի, 2020

Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արևմուտքում գտնվող Հաջիգաբուլի շրջանով անցնող գազատարը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի պետական АР (SOCAR) նավթային ընկերությանը պատկանող գազատար գծի վրա: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։ Նախնական վարկածով` պայթյունի պատճառ կարող էր դառնալ մետաղական կոռոզիան, որը հանգեցրել է գազի արտահոսքի:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության հրշեջ պահպանության ստորաբաժանումները:

Վթարը տեղի է ունեցել «Գալմազ-Գազիմամեդ» 720 միլիմետրանոց գազատարի 23-րդ կիլոմետրի վրա։ Խողովակաշարը շահագործման էր հանձնվել 1975 թվականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել