Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի, Վերաքննիչը մերժել է դատախազին |pastinfo.am|
12:42 - 08 օգոստոսի, 2020

Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի, Վերաքննիչը մերժել է դատախազին |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազի բողոքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, թեեւ ընդունել էր, որ առկա է հիմնավոր կասկած: Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը։ Դատախազությունը վերաքննիչ բողոքով պահանջել է կալանավորել Կուբանյանին, իսկ պաշտպանական կողմը վիճարկել էր հիմնավոր կասկածի առկայությունը։

Փաստաբան Հ.Սարգսյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է բողոքները եւ ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել էր ու ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։

Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել