Արաբական պետությունների լիգան Լիբանանին օգնելու համար պատրաստ է մոբիլիզացնել արաբների ջանքերը |armenpress.am|
13:15 - 08 օգոստոսի, 2020

Արաբական պետությունների լիգան Լիբանանին օգնելու համար պատրաստ է մոբիլիզացնել արաբների ջանքերը |armenpress.am|

armenpress.am: Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ձգտելու է մոբիլիզացնել արաբների ջանքերը Լիբանանին աջակցելու համար Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո: Ինչպես տեղեկացնում է  «Reuters» գործակալությանը, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Արաբական պետությունների լիգայի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Արաբական պետությունների լիգան պատրաստ է օգնություն ցուցաբերել  պայթյունը հետաքննելու հարցում:

«Մենք պատրաստ ենք օգնել մեր բոլոր միջոցներով», - ասել է նա ՝ հավելելով, որ կմասնակցի միջազգային հեռուստակոնֆերանսին, որը Ֆրանսիայի կողմից կկազմակերպվի կիրակի օրը ՝ քննարկելու Լիբանանին հատկացվելիք  օգնությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել