Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը կարևոր խնդիրներից է համարում |armenpress.am|
14:11 - 08 օգոստոսի, 2020

Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը կարևոր խնդիրներից է համարում |armenpress.am|

armenpress.am: Շրջակա միջավայրի նախար  Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում-քննարկում  է ունեցել «Սեւան» ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացել Սեւանի ջրային ավազանի էկոլոգիական հիմնախնիրներին: Այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենկարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:

Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»,- գրել է Պետրոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել