Սոմալիի մայրաքաղաքի ռազմաբազայում ուժեղ պայթյուն է որոտացել. առնվազն 8 մարդ զոհվել է |armenpress.am|
14:45 - 08 օգոստոսի, 2020

Սոմալիի մայրաքաղաքի ռազմաբազայում ուժեղ պայթյուն է որոտացել. առնվազն 8 մարդ զոհվել է |armenpress.am|

armenpress.am: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մարզադաշտի մոտ գտնվող ռազմաբազայում տեղի է ունեցել հզոր պայթյուն։  Ինչպես տեղեկացնում է «Reuters» գործակալությանը, պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, 14-ը վիրավորվել են:

«Դա, հավանաբար, ականապատված մեքենա է եղել, որը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը։ Հիմա վիրավորներին են տեղափոխում»,-  ասել է Սոմալիի նախագահ Աբդուլլահի Մոհամեդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել