Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած |armenpress.am|
16:22 - 08 օգոստոսի, 2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած |armenpress.am|

armenpress.am: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։

«Արդեն 4 օր է, ինչ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի պատճառով ավելի քան 150 մարդ մահացել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում։ Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի հազարի, հիվանդանոցները մարդաշատ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել