Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 08․08․20 (թարմացվող)
21:59 - 08 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 08․08․20 (թարմացվող)

18։37- Մայրաքաղաքի խանութներում, հանրային սննդի օբեկտներ և սննդի արտադրություններ կատարած վերահսկողական այցերի արդյունքում արձանագրվել են նվազագույն խախտումներ: ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, խախտումներ հայտնաբերել են, որոնք առնչվել են թե՛ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե՛ անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին: [ՍԱՏՄ]

 

18։25- Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքը եղել է բազմամարդ, գրանցվել են համաճարակային անվտանգության կանոնների խախտումներ՝ անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ, դիմակը սխալ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումներից հետո խախտումները վերացվել են։ Դիմակ չկրելու 4 դեպքի առթիվ ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ [ԲԸՏՄ]

 

11։28- Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 դեպք, առողջացել է 213 քաղաքացի:   Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել: Կա 64 մեկուսացված անձ։ [ԱՀ առողջապահության նախարարություն]

11։00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։  [ՀՀ ԱՆ]

11։00-08.08.2020թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 40185 (+200)
Առողջացածներ - 32395(+387)
Փաստացի բուժվողներ -6777
Ընդհանուր թեստեր - 174438(+1444)
Մահվան ելքեր - 785 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –228  [ՀՀ ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել