Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան |hetq.am|
18:05 - 08 օգոստոսի, 2020

Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան |hetq.am|

hetq.am: Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել, գործով դատական նիստ է  նշանակվել այսօր։

Լևոն Սարգսյանը, որը հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով, մեղադրվում է 11 տարի առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Նա 2018 թվականի հոկտեմբերից գտնվել է հետախուզման մեջ։ 2018թ-ին ավազակային հարձակման գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ 2019 թվականի նոյեմբերին Սարգսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնությունում ու ձերբակալվել։

2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել է Սարգսյանին  Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել