armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով «Իմաստների տարածք 2020» համառուսաստանյան կրթական համաժողովում, հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ նպաստի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, անշուշտ, այդ երկու երկրների գործն է ։ Բայց Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ միջնորդական խմբի անդամ, իհարկե, ամեն ինչ անում է, որ որպես միջնորդ և որպես երկիր, որը սերտորեն կապված է այդ երկու պետությունների հետ, նվազագույնի հասցնի ինչ-որ մեկի կողմից մարող կրակի վրա յուղ լցնելը»,– ասել է նա։