Բեյրութի ցուցարարները «գրավում են» Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը
21:35 - 08 օգոստոսի, 2020

Բեյրութի ցուցարարները «գրավում են» Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը

Բեյրութում ցուցարարների մի խումբ լիբանանյան բանակի պաշտոնաթող սպաների գլխավորությամբ ներխուժել է  Բեյրութի կենտրոնում գտնվող արտաքին գործերի նախարարության շենք և այն հայտարարել «հեղափոխության շտաբ»: Այս մասին հայտնում է aljazeera.com-ը։

Ցուցարարները նաև այրել են Նախագահ Միշել Աունի դիմանկարը:

«Մենք մնում ենք այստեղ: Մենք կոչ ենք անում լիբանանյան ժողովրդին գրավել բոլոր նախարարությունների շենքերը»,-բարձրախոսով հայտարարել է ցուցարարներից մեկը:

Լիբանանի Կարմիր խաչը հայտնում է, որ առնվազն 32 ցուցարար տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ: Ավելի քան 110 հոգի բուժօգնություն է ստանում դեպքի վայրում` Նահատակաց հրապարակում:

Ցուցարարների մի խումբ էլ գրավել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էկոնոմիկայի նախարարության աշխատասենյակները՝ այնտեղից դուրս նետելով փաստաթղթեր և նախագահ Միշել Աունի նկարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել