Շինարարը ունի կարևորագույն առաքելություն․ մարդկանց համար ստեղծել ապրելու և արարելու հարմարավետ ու անվտանգ միջավայր․ Տիգրան Ավինյան
16:30 - 09 օգոստոսի, 2020

Շինարարը ունի կարևորագույն առաքելություն․ մարդկանց համար ստեղծել ապրելու և արարելու հարմարավետ ու անվտանգ միջավայր․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Շինարարի օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ շինարարներ,

Շնորհավորում եմ ձեզ Շինարարի օրվա կապակցությամբ։

Շինարարը ունի կարևորագույն առաքելություն․ մարդկանց համար ստեղծել ապրելու և արարելու հարմարավետ ու անվտանգ միջավայր։

Հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործ միտքը, յուրօրինակ տաղանդը և աշխատասեր ոգին դարերի ընթացքում ստեղծել են աննման կոթողներ, տաճարներ ու եկեղեցիներ, բերդեր ու ամրոցներ, կրթական հաստատություններ, կամուրջներ ու կենսական նշանակության այլ կառույցներ, այսպիսով ապահովելով հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, տնտեսական զարգացումը ու հոգևոր վերելքը։

Հետևելով նախնիների ավանդույթներին ու ուղենիշներին, ինչպես նաև օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական գործիքները ու գաղափարները, այսօր նոր սերնդի շինարարները շարունակում են պատվով կատարել իրենց բարձր առաքելությունը։

Հետագա նվաճումներ ու ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հետագա առաջընթացի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել