ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում
20:18 - 09 օգոստոսի, 2020

ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն օգոստոսի 9-ին ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի մի քանի վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վերահսկողական գործառույթների շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու ուղղությամբ։

Վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում ամենօրյա գրաֆիկով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել