Թուրքիայում 1 օրում Covid-19-ի 1.182 դեպք է գրանցվել |ermenihaber.am|
10:30 - 10 օգոստոսի, 2020

Թուրքիայում 1 օրում Covid-19-ի 1.182 դեպք է գրանցվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում օգոստոսի 9-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 61․446 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․182 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.103 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 223.759 մարդ, իսկ 596 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 240․804 և մահվան 5․844 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 5 մլն 263.816-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել