Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը |tert.am|
10:38 - 10 օգոստոսի, 2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը |tert.am|

tert.am: Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 20 025 950 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 734 018-ի, բուժվել է 12 900 621 մարդ: 

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 5 199 444 դեպք, որից 165 617-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 3 035 582 դեպք, 101 136-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 2 215 074 դեպք, 44 466-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 887 536 դեպք, 14 931-ը՝ մահվան ելքով, և Հարավային Աֆրիկան՝ 559 859 դեպք, 10 408-ը՝ մահվան ելքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել