Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել
11:07 - 10 օգոստոսի, 2020

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր:

Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 071 փորձանմուշի հետազոտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել