pastinfo.am: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ՌԿ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ «Ազատություն»-ը հայտնել էր, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը։