Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվում են ԱՄՆ քաղաքացիությունից. CNN |factor.am|
11:58 - 10 օգոստոսի, 2020

Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվում են ԱՄՆ քաղաքացիությունից. CNN |factor.am|

factor.am: Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվում են ԱՄՆ քաղաքացիությունից,  հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով կիրակի օրը հրապարակված հետազոտության արդյունքները: Ըստ Bambridge Accountants-ի, որը զբաղվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտագաղթողների, դերասանների և այլ ստեղծագործողների հարցերով, 2020 թ-ի առաջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 5.800 քաղաքացի հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից, մինչդեռ  2019 թ-ի ընթացքում  նման քաղաքացիների թիվը կազմել է 2,072:

Ըստ աղբյուրի՝ իրենք ուսումնասիրել են բոլոր քաղաքացիությունից հրաժարվողների տվյալները, որոնց անունները հրապարակվում են ԱՄՆ կառավարության կողմից երեք ամիսը մեկ: «Ցուցակում հիմնականում այն մարդիկ են, ովքեր արդեն հեռացել են ԱՄՆ-ից: Նրանք պարզապես որոշել են, որ իրենք արդեն հասցրել են ունենալ ամեն ինչ»,- CNN-ին ասել է Bambridge Accountants-ի գործընկեր Ալիստեյր Բեմբրիջը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ վերաբերվում այն ամենին, ինչը կապված է Դոնալդ Թրամփի հետ, ինչ քայլեր են տարվում կորոնավիրուսային վարակի հարցում, և ինչպիսին է քաղաքական իրավիճակը ԱՄՆ-ում հիմա»,- ասել է Բեմբրիջը:

Չնայած շատերը հրաժարվում են իրենց քաղաքացիությունից՝ դժգոհելով երկրի ներկայիս քաղաքական մթնոլորտից, ըստ Bambridge Accountants-ի՝  քաղաքացիությունից հրաժարվելու մեկ այլ պատճառ են հանդիսանում հարկերը: «Արտերկրում բնակվող ԱՄՆ քաղաքացիները պարտավոր են ամեն տարի հարկային հայտարարագրեր ներկայացնել, հաղորդել իրենց արտասահմանյան բանկերում ունեցած հաշիվների, ներդրումների և կենսաթոշակների մասին», – մանրամասնել է Բեմբրիջը:

Ավելին՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել