Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին |armenpress.am|
13:31 - 10 օգոստոսի, 2020

Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում: Այդ մասին հայտնել Է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ չճշտելով օրակարգը:

Օգոստոսի 10-ին ավելի վաղ Թուրքիան ծանուցում Է տարածել միջերկրածովյան նավերի նավապետների համար, որը հաղորդվել Է NAVTEX ազդարարման միջազգային ավտոմատացված համակարգով: Ինչպես հաղորդել Է NTV հեռուստաալիքը, դա կապված Է այն բանի հետ, որ Անթալիայից մեկնել Է թուրքական Oruc Reis հետազոտական նավը Միջերկրական ծովում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ սկսելու համար:

Հունաստանի Newsbomb.gr նորությունների պորտալի տվյալներով՝ Oruc Reis-ը եւ այն ուղեկցող ռազմանավերն այժմ գտնվում են Հունաստանի Կարպատոս կղզուց դեպի հարավ: Ինչպես օգոստոսի 9-ին հայտնել Է հունական Armyvoice.gr պորտալը, Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել Եգեյան ծովում Թուրքիայի ռազմանավերի ծավալման պատճառով՝ օգոստոսի 10 – 11-ը՝ Հունաստանի Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ ծովային գոտում նախատեսված հրաձգություններով զինավարժանքների կապակացությամբ:

Պորտալի տվյալներով՝թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում հայտարարված Է տագնապ, զինվորականները կանչվել են իրենց զորամասեր: Հաղորդվում Է, որ մարտական պատրաստության են բերված օդուժը, ինչպես նաեւ Հունաստանի ռազմածովային ուժերի նավերն ու սուզանավերը, որոնք գտնվում են Եգեյան ծովի հանգուցային դիրքերում: Ըստ որում ինչպես նշում Է պորտալը, թուրքական նավերը նույնպես ակտիվորեն մոբիլիզացվում են. թուրքական նավատորմի տասնյակ նավեր են ծավալված Հռոդոսի եւ Կաստելորզոյի միջեւ ընկած միջազգային եւ տարածքային ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել