Ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը |razm.info|
13:42 - 10 օգոստոսի, 2020

Ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը |razm.info|

razm.info: Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել է սրտի անբավարարությունից։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։ Մամմադով պաշտոնից ազատվել էր 2020թ. հուլիսի 8-ին։ Այժմ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Նիզամով Օսման Ռամազան օղլուն (Osmanov Nizam Ramazan oğlu)։

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ գեներալ-լեյտենանտի մահվան մասին։ Նա, սակայն, զորացրված էր և չի հաշվվում որպես կորուստ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել