Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իրեն համարում է ընտրությունների հաղթող
14:19 - 10 օգոստոսի, 2020

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իրեն համարում է ընտրությունների հաղթող

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ իրեն է համարում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրությունների հաղթող: Հայտնում է lenta.ru-ն։

Նրա խոսքերով, իր շտաբն ունի այլընտրանքային հաշվարկի արդյունքներ, ու իրենք պատրաստվում են «ապացուցել բոլոր խախտումները»: 

«Մենք չենք ճանաչում ընտրությունների արդյուքնները: Մենք տեսել ենք իրական արձանագրությունները: Կոչ ենք անում նրանց, ովքեր կարծում են, որ իրենց ձայները գողացել են, չլռել», - ասել է Տիխանովսկայան: 

Միաժամանակ նա նշել է, որ պատրաստ է հանդիպել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, իսկ Տիխանովսկայայի շտաբի պետ Մարիա Կոլսենիկովան հայտարարել է, որ իրենք պատրաստ են երկարատև բողոքների ու ակցիաների:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել