Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստը |azatutyun.am|
14:26 - 10 օգոստոսի, 2020

Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան պատրաստ է օգնել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետևանքները վերացնելու համար: Այդ մասին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն, ով հանդիպել է Լիբանանի բարձրաստիճան ղեկավարներին, այդ թվում` նախագահ Միշել Աունին:

Օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հազարավոր բնակիչներ վնասվածքներ են ստացել, ավելի քան 250 հազար մարդ դարձել է անօթևան:

«Թուրքիան պատրաստ է օգնել Բեյրութում աննախադեպ աստիճանի ավերված նավահանգիստը վերակառուցելու հարցում»,- ասել է փոխնախագահը:

Նա նաև հավաստիացրել է, որ թուրքական շտապօգնության ծառայությունները կարող են օդային ճանապարհով Թուրքիայի հիվանդանոցներ տեղափոխել ծանր վիրավորներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել