Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով
14:50 - 10 օգոստոսի, 2020

Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ այսուհետ թույլատրվում է տարվա ընթացքում մեկ անգամ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով դեղ ներմուծել ՀՀ առանց հավաստագրի:

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր առանց հավաստագրի ներմուծելու կարգում: Մանրամասները՝ հետևյալ հղումով:

Ներմուծման ժամանակ լիազոր մարմնի թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը պարտադիր կլինի, եթե դեղերը գերազանց են սահմանված քանակները:

Դեղերը ներմուծելու համար ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից հաշվառվում են մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում՝ իրականացնելով ներմուծման հսկողություն:

Մինչ ավտոմատացված տեղեկատվական համակարգում տվյալների հաշվառման հնարավորության ներդրումը, դրանց հաշվառումը կիրականացվի մաքսային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողների կողմից հաշվառման նոր, առանձնացված համակարգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել