tert.am: Ամուլսարի հետ կապված իրադարձությունները չեն հանդարտվում, վերջնական դիրքորոշում այդ հարցի հետ կապված իշխանությունը ե՞րբ է ունենալու,  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Ամուլսարի հետ կապված հարցերը օրենսդիրի դաշտում չեն, մնացյալը նախորդ տարի կառավարությունն իր մոտեցումները ներկայացրել էր, որի հետ կապված, որքանով տեղյակ եմ, փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ընդհանարապես Ամուլսարի խնդրի, թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն»:

Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցով անձամբ նա է զբաղվելու, քանի որ վերջինս խաբել է նույնիսկ իրեն, Մակունցը նշեց. «Հայկ Սարգսյանի հետ կապված միջադեպին առնչվող հարցերով անձամբ իրեն դիմեք»: