tert.am: Ֆրիկի փողոցում ենթադրյալ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել, հնչել էր կրակոց, քրեական գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին  հայտնել էին ՀՀ գլխավոր Դատախազությունից:

Այսօր ՀՔԾ-ն հայտնեց, որ ստացել է այդ գործը.«ՀՔԾ-ն ստացել է Երևանի ֆրիկի փողոցում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործը»: