Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընրտվելու առթիվ
18:32 - 10 օգոստոսի, 2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընրտվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու առթիվ:

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Համոզված եմ, որ հայ-բելառուսական բազմակողմ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»:

Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել