ԱՄՆ-ում Բելառուսին կոչ են արել ձայների վերահաշվարկ իրականացնել կամ նոր ընտրություններ անցկացնել
 |tert.am|
10:52 - 11 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ում Բելառուսին կոչ են արել ձայների վերահաշվարկ իրականացնել կամ նոր ընտրություններ անցկացնել |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի սենատոր, արտաքին գործերի հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել Բելառուսին նոր ընտրություններ անցկացնել կամ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունների ձայների «ճշգրիտ» վերահաշվարկ իրականացնել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թրամփի վարչակազմը պետք է հստակ հայտարարի, որ ԱՄՆ-ի և Բելառուսի միջև հարաբերություններում վերջին ձեռքբերումները ոչ մի արժեք չեն ունենա, եթե Բելառուսի իշխանությունները հստակ չհաշվարկեն կիրակնօրյա քվեաթերթիկները կամ նորից ընտրություններ չանցկացնեն` միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներով»,-ասված է Մենենդեսի գրավոր հայտարարության մեջ:

«Եթե այս բռնությունն ու հարձակումը ժողովրդավարության նկատմամբ շարունակվի, ապա ես ակնկալում եմ, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան արագորեն կվերականգնեն պատժամիջոցներն ընդդեմ Լուկաշենկոյի և նրա օգնականների»,-հավելել է Մենենդեսը:

Նա ընտրությունները «կեղծարարություն և ողբերգություն» է որակել, իսկ Բելառուսում ենթադրաբար որպես քաղտեխնոլոգ աշխատող ԱՄՆ քաղաքացի Վիտալի Շկլյարովի ձերբակալությունն անընդունելի է համարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել