Ախալքալաքի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
 |aliq.ge|
11:12 - 11 օգոստոսի, 2020

Ախալքալաքի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի դատախազությունն Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Ա.Գ.-ի մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերման, պահելու և կրելու հոդվածներով: Նշվածի մասին տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Ինչպես նշված է տեղեկության մեջ՝ ձերբակալվածի նկատմամբ դատախազությունը  ձերբակալման՝ որպես խափանման միջոցի կիրառման միջնորդությամբ դիմել է դատախազություն:

«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացրած հետաքննությամբ սահմանվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին, երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման  ընթացքոմ, Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ-ին կրծքավանդակի հատվածին,  վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին»:

Հիշեցնենք՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ և նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները  լայնամասշտաբ տեսք են ստացել:

Երիտասարդների մի խումբը Ախալքալաքում վառել է հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող երեք բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել