Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 5․850-ը |ermenihaber.am|
11:30 - 11 օգոստոսի, 2020

Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 5․850-ը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում օգոստոսի 10-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 14 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում անցկացված 62․219 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․193 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.103 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 224.970 մարդ, իսկ 603 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 241․997 և մահվան 5․858 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 5 մլն 326.035-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել