Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ |tert.am|
12:41 - 11 օգոստոսի, 2020

Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ |tert.am|

tert.am: Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը չի շնորհավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ավստրիացի նախագահի մամուլի քարտուղար Ռեյնհարդ Պիկլ-Հերքը:

«Դաշնային նախագահը շնորհավորական հեռագիր չի ուղարկի»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Մամուլի քարտուղարը նախագահի որոշման պատճառը չի նշել:

Ավելի վաղ Լուկաշենկոյին հաղթանակի առիթով շնորհավորել էին մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահն ու Չինաստանի ղեկավարը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել