Թուրքիան մեղադրել է Հունաստանին Արևելյան Միջերկրականում «լարվածություն ստեղծելու մեջ» |ermenihaber.am|
13:32 - 11 օգոստոսի, 2020

Թուրքիան մեղադրել է Հունաստանին Արևելյան Միջերկրականում «լարվածություն ստեղծելու մեջ» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը հրապարակել է Արևելյան Միջերկրականի այն շրջանի քարտեզը, որտեղ թուրքական «Օրուչ Ռեիս» նավը սկսել է իրականացնել սեյսմիկ հետազոտություններ։

ԱԳՆ-ի երկկողմ քաղաքական հարցերի և ծովային-օդային սահմանների վարչության պետ Չաղաթայ Էրջիյեսը Twitter-ում տարածած հայտարարության մեջ պնդել է, որ Հունաստանը փորձում է դադարեցնել թուրքական նավի աշխատանքները և Թուրքիայի համար փակել Արևելյան Միջերկրական ծովը։ 

«Իր ցամաքից 540 կմ հեռավորության վրա գտնվող 10 քմ տարածքով Կատելորիզո (Մեիս) կղզու պատճառով, Հունաստանը 40 հազար քմ ծովային սահմանների իրավասություն է պահանջում»,-գրել է նա։

Թուրքիան «անընդունելի» է համարել Հունաստանի նման պահանջը և կոչ է արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որպեսզի պահանջեն Հունաստանից «դադարեցնել անարդար և անհեթեթ պնդումները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել