ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել Է հրաձգության փաստը Սպիտակ տան մերձակայքում |armenpress.am|
13:33 - 11 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել Է հրաձգության փաստը Սպիտակ տան մերձակայքում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել Է, որ Սպիտակ տան մերձակայքում իրականացվել Է հրաձգություն, որի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել Է մամուլի ասուլիսը: «Գաղտնի ծառայությունը կարող Է հաստատել, որ 17-րդ փողոցի եւ Փանսիլվանիա-ավենյուի անկյունում հրաձգություն Է իրականացվել (Գաղտնի ծառայության) սպայի մասնակցությամբ:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ավելի մանրամասն տեղեկատվությունը կհաջորդի»,-ասվում Է ծառայության Twitter-ում: Ավելի վաղ Թրամփը պահակախմբի աշխատակիցների խնդրանքով հարկադրված Է եղել ընդհատել մամուլի ասուլիսը: ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին պատմում Էր ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների մասին, երբ նրան Է մոտենում Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը եւ ինչ-որ բան բացատրում:

Թրամփը նրան հարցնում Է, թե ինչումն Է բանը. կարճ բացատրություններ Է լսում, որից հետո, ոչ մի բառ չասելով, լքում Է մամուլի ասուլիսի անցկացման վայրը: Նրան անմիջապես հետեւում են նրա վարչակազմի աշխատակիցները, ներառյալ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը: Մի քանի րոպե անց Թրամփը վերադառնում Է եւ հայտնում, որ Սպիտակ տան մերձակայքում տեղի Է ունեցել հրաձգություն, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել կասկածյալի ուղղությամբ եւ, հավանաբար, վիրավորել նրան: Նրա խոսքով՝ Էլ ոչ ոք չի տուժել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել