Իրանում կարծում են, որ Թրամփը Թեհրանի հետ գործարքի մասին հայտարարել Է ձայներ ներգրավելու համար |armenpress.am|
14:34 - 11 օգոստոսի, 2020

Իրանում կարծում են, որ Թրամփը Թեհրանի հետ գործարքի մասին հայտարարել Է ձայներ ներգրավելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը վերընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Թեհրանի հետ գործարքի կնքման մասին արված Է բացառապես ընտրողների ձայներ ներգրավելու համար: Օգոստոսի 11-ին այդ կարծիքն Է հայտնել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Թվում Է, թե վերջին հայտարարությունները ոչ մի այլ նպատակ չունեն, բացի ընտրություններում ձայներ ներգրավելուց»,- մեջբերում Է անում նրա խոսքից IRNA գործակալությունը:

Ռաբիիի խոսքով՝ «նույնիսկ եթե Թրամփը վերընտրվի երկրորդ ժամկետով, քանի դեռ նա շարունակում Է Իրանի վրա ճնշման քաղաքականությունը, ոչ մի գործարքի նրան չի հաջողվի հասնել»: Քաղաքական գործիչը նշել Է, որ «Թրամփը չորս տարի ուներ, որպեսզի ճիշտ ուղի ընտրեր եւ Իրանի հետ հաջող դիվանագիտություն սկսեր»: «Նա ոչ միայն չարեց դա, այլեւ թույլ տվեց ԱՄՆ-ի համար ամենախոշոր սխալները վերջին տասնամյակների ընթացքում»,- հավելել Է նա:

Օգոստոսի 10-ին Թրամփը հայտարարել Է, թե ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: Նրա խոսքով՝ իրանական կողմի ամենամեծ երազանքը նախագահական ընտրություններում դեմոկրատներից ամենահավանական թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հաղթանակն Է, հաղորդել ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել